Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրն այլընտրանք չունի՝ ԱԺ-ում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք այս ռեֆորմն այնպես անցկացնել, որպեսզի կարողանանք ձեռք բերել այն, ինչը մեզ անհրաժեշտ է տեղական ինքնակառավարման համակարգի կայացման համար և չկորցնենք այն, ինչ պետք է մեր ժողովրդի, յուրաքանչյուր համայնքի համար` կարևոր հնարավորությունների իրականացման առումով»,- ընդգծեց Նաղդալյանը:
Նա նկատեց, որ համայնքների խոշորացումը Հայաստանում այլընտրանք չունի՝ հույս հայտնելով, որ կառավարությունն այս հարցում աջակցություն կստանա խորհրդարանի մեծամասնության կողմից: «Իմ կարծիքով՝ մենք շատ ճիշտ ուղու վրա ենք: Այսօր շատ է խոսվում, որ նախկին վարչատարածքային համակարգը, որը գործել է խորհրդային տարիներին, շատ արդյունավետ է եղել: Անհրաժեշտ է նաև այդ փորձը լուրջ ուսումնասիրել»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը: